Իշխանությունների վախերը եւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը
«Հեղափոխության» հաղթանակն ազդարարելուց ընդամենը շաբաթներ անց նորաթուխ իշխանություններն առանց ավելորդ ամաչկոտության մատնանշեցին, թե ով է լինելու իրենց թիվ մեկ հակառակորդը, թիրախը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանափոխությունից ընդամենը երեք ամիս անց ապօրինաբար կալանավորվեց: Պարզ դարձավ, թե ով է այն տղամարդը, որից այդքան վախենում են նորաթուխ պաշտոնյաները:
Ողջախոհությունը, օրենքները, պետության շահը մի կողմ դնելով իշխանություններն ամեն կերպ փորձում են կալանքի տակ պահել Հայաստանի երկրորդ նախագահին: Ժամանակը, իհարկե, կտա այն հարցի պատասխանը, թե ինչու հենց Ռոբերտ Քոչարյանը, իսկ առայժմ ակնհայտ է այն, որ գործող կառավարիչներն իրենց ապահով եւ կոնֆորտ են զգում, երբ երկրորդ նախագահը կալանավորված է:
Նրանք Ռոբերտ Քոչարյանին ազատությունից երկար տարիներ զրկելու համար անգամ պատրաստ են գնալ դատավորների վեթինգի, Սահմանադրական դատարանի բռնազավթման, դատարանների շրջափակման, դատավորների դեմ քրգործ հարուցելուն:
Հիմա էլ առաջին ատյանի դատարանն արդեն մեկ ամիս է ինչ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատական նիստ չի նշանակել։ Ընդամենը մի քանի օրվա հարցը արդեն ձգվում է շաբաթներ: Որքան ձգվում է այս հարցի քննարկումը, այնքան ավելի վառ են երեւում իշխանությունների վախերը:
Իշխանության վախերի հետեւանք է նաեւ աղաղակող այլ խախտումները: Մասնավորապես, բացարձակապես անհիմն կալանք է դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդիների հաշիվների վրա:
Տարօրինակ եւ անհասկանալի գործելաոճ է որդեգրել դատախազությունը: Ամեն կերպ ձգտելով դառնալ «ժողովրդի» դատախազություն, նրանք պատրաստ են ցանկացած անհեթեթ քայլի: Այսպես, անգամ, երբ դատարանը որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է, դատախազությունը միանգամից բողոքարկեց այդ որոշումը: Բողոքարկումն այնքան անհեթեթ եւ անհիմն էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը:
Այս ամենը Ռոբերտ Քոչարյանից ունեցած ՀՀ իշխանությունների տարատեսակ վախերի վկայություններն են: Եթե չլինեին այդ վախերը, ապա Ռոբերտ Քոչարյանը երեք անգամ կալանավորված չէր լինի, իսկ հիմա էլ կլիներ ազատության մեջ, եւ որ ամենակարեւորն է, նրա նկատմամբ հարուցված քրեական գործն էլ կարճված կլիներ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են