Թուրքիան կարող է սկսել С-400-ի բաղադրիչներ թողարկել
Մոսկվան եւ Անկարան բանակցություններ են վարում С-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների լիցենզավորված արտադրության մասին:Anadolu-ին այս մասին ասել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նրա խոսքով՝խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի կողմից մեծ հեռահարության ՀՀՊ եւ ՀՕՊ ազգային համակարգերի ստեղծման գործում Ռուսաստանի օգնության մասին:
«Բացի այդ, Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում նորագույն ռուսական մարտական մոդուլների, տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ հակատանկային համալիրների նկատմամբ», - ասել է Չեմեզովը:
Նա մանրամասնել է, որ արդեն կան հեռանկարային ավիա եւ ուղղաթիռային համալիրների մշակման, զրահատանկային տեխնիկայի, արդեն մատակարարված սպառազինության հետվաճառքային սպասարկման համատեղ ծրագրեր:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը Անկարայի խնդրանքով արագացրել է Թուրքիա С-400 համալիրների մատակարարումը:
«Ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային շուկայում նման պրակտիկան հազվագյուտ երեւույթ է: Սակայն ռուսական արդյունաբերությունը հաստատել է իր հնարավորությունները եւ մենք հստակ շարժվում ենք ըստ ժամանակացույցի: Համակարգի բաղադրիչների առաջին մատակարարումները իրականացվել են այս ամիս», - ասել է Չեմեզովը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել