Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակ Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին Չորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունից ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան Զելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն» ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերում Թրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ Կիև Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ներկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո Ռուբիո Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար

Էրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերումԹրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ ԿիևՀանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՆերկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո ՌուբիոԱնցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Հայաստան

Առգրավել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ. նոր մանրամասներ

Հուլիսի 17-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Խուզարկության օրը Հատուկ քննչական ծառայությունը հաստատել էր լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:

Քրեական գործի հարուցումը, որը մատնանշել էր ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:

Խոսքը Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին է (Պաշտոնեական կեղծիքը. 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Եվ թեպետ պատկան մարմինները, միմյանց հերթ չտալով, հանրությանը համոզում էին, որ դատավորի աշխատասենյակի խուզարկությունը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, այնուամենայնիվ, խիստ անհասկանալի է, թե այդ դեպքում 314-րդ հոդվածի որ դիսպոզիցիային համապատասխան են աշխատասենյակից առգրավվել կրիչներ, որոնցում եղել են Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութեր:

«Առգրավել են այդ գործին չառնչվող, այլ բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանում, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն մենք դիմել ենք թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Մեր հարցին, թե ի՞նչն էր հատկապես նրանց հետաքրքրում` Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, Գեորգի Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն էր հետաքրքրում, ընդամենը կարող է ասել, թե նրանք ի՞նչ են արել:

«Ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման՝ խուզարկել են դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակը, որտեղից առգրավել են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ տեղում նայել են, ստուգել, համակարգչով գործարկել, պարզել են, որ դրանք 314-րդ հոդվածի գործի հետ որևէ առնչություն չունեն, բայց և այնպես առգրավել են:

Այլ մանրամասներ Գեորգի Մելիքյանը խոստացավ հայտնել դատախազության և ԲԴԽ-ի արձագանքներից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը` Դավիթ Գրիգորյանը, կասկածներ էր հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Հանդիպեցինք իր հետ, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները: Տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված և՛ իր մտահոգությունների, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Ինքը հայտնեց իր կասկածները, որ այս գործը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ: Հիմա մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և կկատարենք մեր հայտարարությունը»,- ասել էր Բեքմեզյանը:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում