Հայկական քաղաքների պատվին Ադրբեջանում կոնյակ և գինի են արտադրում (լուսանկարներ)
Ադրբեջանում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող Թովուզի գործարանն արտադրում է հայկական հնագույն քաղաքների անվանումներով ալկոհոլային խմիչքներ՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական: Այս մասին հաղորդում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:
Բացի ալկոհոլային խմիչքից, որը կոչվում է «QARABAG Extra X.O.», գործարանը սկսել է կոնյակի արտադրություն, որը կրում է «SUSA Extra» անվանումը:
««SUSA Extra» անվանումով 25 տարվա հնեցման կոնյակը պատրաստվում է Ղարաբաղի խանության պատվին... Այս կոնյակը ճանաչվել է Ադրբեջանի ամենատիտղոսակիր կոնյակներից մեկը»,- ասվում է ադրբեջանական ընկերության կայքում ալկոհոլային խմիչքի նկարագրության մեջ:
Ադրբեջանից մեկ այլ արտադրող սկսել է արտադրել սպիտակ չոր գինի՝ «İrəvan qalası» («Էրիվանի ամրոց»), որն Ադրբեջանը հաճախ է ներկայացնում տարբեր միջազգային ցուցահանդեսների և գինու փառատոների ժամանակ։





















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել