Ադրբեջանում լրագրողների՝ ՆԳՆ շենքի առջև ծրագրված բողոքի ակցիան խափանվել է
Այսօր Ադրբեջանում լրատվամիջոցների մի խումբ ներկաայցուցիչներ երկրում նշվող Մամուլի ազգային օրվա առթիվ փորձել են բողոքի ակցիա իրականացնել Ներքին գործերի նախարարաության շենքի առջև, գրում է minval.az-ը:
Նախարարության տարածած հաղորդման մեջ ասվում է, որ լրագրողներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու փոխարեն «այնպիսի գործողություններ են թույլ տվել, որոնք չեն տեղավորվում խոսքի, մամուլի և արտահայտման ազատության գաղափարների մեջ»:
Հաղորդվում է, որ լրագրողներն առավոտյան հավաքվել են ՆԳՆ շենքի առջև՝ համապատասխան պետական մարմինների հետ նախապես չհամաձայնեցված ակցիա իրականացնելու:
Ոստիկանները միջամտել են ակցիային, շուտով լրագրողները լքել են նախարարության շենքի տարածքը, որից հետո փորձել են համանման գործողություններ իրականացնել Մամուլի հարցերով խորհրդի շենքի առջև, սակայն ոստիկանության աշխատակիցներն այստեղ նույնպես խոչընդոտել են նրանց:
Ակցիայի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել: Նշվում է, որ պաշտոնական զգուշացում ստանալուց հետո նա ազատ է արձակվել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել