Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը նոր փուլ թևակոխեց
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը նոր փուլ է թևակոխել: Նախօրեին պատրիարքարանում կայացած նիստի ժամանակ հայտնի են դարձել նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմնի անդամների անունները:
Պատրիարքական տեղապահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ, Կրոնական ժողովի անդամների, համայնքային և թաղային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստի ընթացքում տեղի է ունեցել քվեարկություն, որին 42 հոգի է մասնակցել: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Նախաձեռնող մարմնի անդամներ են ընտրվել համայնքային 15 գործիչներ՝ Սարվեն Սերթշիմշեք, Սարո Բենգիլյան, Սարգիս Չավուշյան, Խոսրով Քյոլեդավիթօղլու, Մինաս Արսլան, Արետ Քորյան, Թամար Քարասու, Նազարեթ Օզսահակյան, Լենա Յենիյորգան, Գրիգոր Դյոշեմեջիյան, Սեթրակ Դավութհան, Սելինա Դողան, Սևան Սըվաջըօղլու, Կարպիս Դուրասլան, Վալյա Հեջինօղլու: Նախաձեռնող մարմնի կազմում են ընդգրկվել նաև պատրիարքարանի կողմից առաջադրված Կորյուն քահանա Ֆեներջիյանը և Հուսիկ քահանա Հերգելյանը:
Այսպիսով, 17 անդամից բաղկացած Նախաձեռնող մարմինը առաջիկա ամիսներին կզբաղվի նոր պատրիարքի ընտրության կազմակերպչական աշխատանքներով:
Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած Եկեղեցական համագումարում պատրիարքական տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վերջերս հայտարարել էր, թե մինչև այս տարվա վերջ՝ հավանաբար հոկտեմբերին, պոլսահայությունը նոր պատրիարք կունենա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել