Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր՝ հուլիսի 18-ին, տավուշի մարզպետարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Իջեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ նախօերին ղած բախման նախապատմությունը։

Մրա խոսքով, դեռ երկու օր ռաջ ընքը հանդիպել է բնակիչների հետ, որոնք եւ կառուցողական եւ ոչ կառուցողական առաջարկներով են հանդես եկել. «Քննարկել ենք անտառհատման հետ կապված բոլոր հնարավոր հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Հայանտառը» եւս մեկ անգամ քննարկի խնդիրը եւեւ հնարավորինս կանոնակարգման եղանակով ապահովի, որ մարդիկ օրինական կերպով օգտվեն անտառի հնարավորություններից: Դա երեք բաղադրիչ է. առաջին թափուկն է, որ տրամադրվում է անվճար սեփական կարիքների համար: Երկրորդ տեսակը թամատապալն է, որի մասով որոշում է կայացվել եւ նշվել է այն անտառտնտեսությունը, որտեղ կա չափաքանակ եւ կարող են բոլորը դիմել, ստանալ փաստաթուղթ եւ օգտվել դրանից: Երրորդը հատատեղիներն են, որն իրականացնում է «Հայանտառը»:


Վերջին տարիների ընթացքում անօրինական անտառահատումները կարգով մի քանի անգամ՝ 5-7 անգամ ավելի մեծ ծավալներ են ունեցել, քան օրինական անտառհատումները, մեկ տարի առաջ դեռեւս ՀՀ կառավարությունն առաջարկ արեց ներկայացրեց ամբողջ խնդիրը»,- հայտարարեց մարզպետը:

Այդ ընթացքում մարզպետարանում բողոքող ցուցարարների հարազատներն անընդհատ ընդհատում էին. «Կառավարություն կա հա՞, Հայաստան կա՞, թուրքեր են ... սուտ եք ասում, ամեն ինչը սուտ եք ասում, խորհրդարան չկա»:

Դա հունից հանեց մարզպետ Չոբանյանին եւ նա ձայնը բարձրացնելով ասաց. «Հիմա բոլորդ լսե՛ք եւ իմացե՛ք հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետության հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի, սա պետություն է եւ այս պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք խոսել չի կարող՝ ո՛չ հանրապետության ներսում, եւ ո՛չ էլ դրսում»;

Նա նշեց, որ հենց սկզբից էլ ասվել է, եւ ասվելու է մինչեւ վերջ, որ պետությանը ներկայացված որեւէ անօրինական պահանջ չի ընդունվելու: «Ոչ միայն չի ընդունվելու, այլ ամենախիստ ձեւով պատժվելու է: Մեզ համար տարբերություն չկա, որ մեր երկրի պետականության իրավունքը խախտում է ադրբեջանցին, թե տեղացին, եթե որեւէ մեկը պետականությանը դեմ է, ուրեմն ՀՀ-ին դեմ է, ժողովրդին դեմ է»,-ասաց մարզպետը:

Հայկ Չոբանյանը շարունակեց, որ երեկ շուրջ 50 հոգի ագրեսիվ ձեւով պահանջում էին, որպեսզի վերացնեն Դիլիջանի անցակետը: «Դա ուղիղ նշանակում է հետեւյալը, որ մենք շարունակելու ենք անօրինական անտառհատումը եւ անօրինական տեղափոխելու ենք եւ վաճառելու ենք: Մենք ասել ենք ոչ եւ այլեւս ոչ»,- նշեց նա եւ հավելեց, որ արդեն հավանաբար համոզեցին եւ ստիպեցին մարդկանց հասկանալ, որ կատակ չեն անում:

«Ի՞նչ է նշանակում մինչեւ Վարդավառ բացեք գնանք, նշանակում է անիշխանականություն»,-ասաց մարզպետը:

Կողքից նշեցին, թե դա նշանակում է, որ երեխայի համար են մտածում:

«Ո՛չ, երեխայի մասին չէ: Այն բեռը, որ էնտեղից վերցնում ես, երեք հոգու կաշառք ես տալիս ու հիմա իր շահերն ես պաշտպանում, եթե ուզում ես անօրինական բեռ տանես, քո երեխաների մասի՞ն ես մտածում: 200 աշխատատեղի մասին հայտարարություն եմ անում ու ոչ մի դիմում չեմ ստացել: Եթե որեւէ մեկն ունենա սոցիալական խնդիր, աշխատանքի խնդիր, մինչեւ հիմա այդ մեկը գոնե դիմած կլիներ: Եթե կա աշխատանքի խնդիր հենց հիմա ցուցակագրվեք եւ մենք ձեզ աշխատանք կառաջարկենք»,-ասաց Չոբանյանը:

«Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը ոչնչացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, մարզպետը նշեց, որ այդ հարցը գտնվում է իրավապահների ուսումնասիրության ներքո եւ որեւէ մեկը դրան միջամտելու իրավունք չունի. «Անմեղ են, թե մեղավոր են, կորոշի ՀՀ օրենսդրությունը: Մեկ տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, հանուն պետականության, եւ թույլ չենք տա, որեւէ մեկը փորձի հեղաշրջում անի կամ ճանապարհ փակի հանուն անօրինականության, պետականության դեմ»:

Նա հորդորեց գնալ տները եւ սպասել, թե ինչ ընթացք կտրվի ձերբակալվածների գործերին։

Ցուցարար կանանցից մեկը ցույց տվեց ձեռքի կապտուկներն ու հարց ուղղեց. «Սա՞ է ոստիկանության օրինականությունը»:

Մարզպետը նշեց, որ անգամ մեկ րոպեով ճանապարը չպետք է փակվեր, որովհետեւ այն ռազմավարական ճանապարհ է. «Մեր միակ սխալը այն է եղել, որ թույլ ենք տվել, որ անգամ մեկ րոպեոն փակվի ճանապարհը»: