Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Պորոշենկոյի ճակատագիրը Փաշինյանի համար պետք է նախազգուշացում լինի. Atlantic Council

Հայաստանում շարունակվող քաղաքական դրաման նոր թափ հավաքեց մայիսի կեսերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշմանը, իր աջակիցներին կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը՝ «Թավշյա հեղափոխության» «երկրորդ փուլը» սկսելու համար: Հունիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց միասնական հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ծրագրերի մասին, որը նպատակ ունի կոռուպցիայից մաքրել ՀՀ դատական համակարգը, գրում է Atlantic Council-ը:

Այդ իրադարձություններն ընդգծում են Հայաստանի նկատմամբ իր եւ իր իշխող կոալիցիայի հետհեղափոխական տեսլականի հարցով Փաշինյանի ջանքերը: Դրա համար Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է առանցքային բարեփոխումներ իրականացնեն, որոնք նա խոստացել էր՝ գլխավորելով 2018թ. ապրիլին զանգվածային բողոքի ալիքը, որի արդյունքում պաշտոնաթող եղավ երկրի վարչապետը:


Կոռուպցիայի դեմ իմաստավորված պայքարն այդ բարեփոխումների շրջանում առաջնային նշանակություն ունի:

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր պորոշենկոյի ճակատագիրը պետք է ցույց տա Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարի խոստումները չիրականացնելու վտանգը: Պորոշենկոյի նկատմամբ վստահ հաղթանակ տարավ քաղաքականության մեջ նորեկ, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Իր քաղաքական գոյությունն ապահովելու համար Փաշինյանը պետք է իրեն դրսեւորի որպես Հայաստանում բարեփոխումները հետեւողականորեն եւ անխոնջ առաջ տանող առաջնորդ:

Ուկրաինացիների նման հայերը եւս տասնամյակներ շարունակ տառապել են չվերահսկվող եւ տարածվող կոռուպցիայից: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնի խոսքով՝ «կոռուպցիայի խնդիրը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի զարգացման համար եւ հայ ժողովրդի դժգոհության աղբյուր է դառնում»:

Ըստ Transparency International-ի՝ 2018թ. Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով 100 բալից ընդամենը 35 բալ էր հավաքել:

Փաշինյանն օգուտ քաղեց իր նախորդների անգործությունից: Ինչպես Պորոշենկոն, այնպես էլ Փաշինյանը դիմեց դժգոհ ժողովրդին՝ խոստանալով չեզոքացնել ստատուս-քվոն: Նրա նոր Հայաստանը պետք է ազատ լինի քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների նկատմամբ օլիգարխիկ վերահսկողությունից:

«Թավշյա հեղափոխությունից» գրեթե 1 տարի անց դիտորդների մեծ մասը, կարծես, համակարծիք են, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը մինչ այժմ կատարել են իրենց խոստումներն ու հավատարիմ են մնում կոռուպցիան արմատախիլ անելու իրենց ծրագրերին: Անցած տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում օլիգարխներ չկան»:

Բացի այդ, Փաշինյանի պոպուլյարությունը պահպանվում է: Վերջին հարցումների տվյալներով՝ նրան աջակցում է հարցվածների 81,6%-ը:

Հեֆֆերնը հուսով է, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը կշարունակեն այդ արդարացի ջանքերը:

Սակայն այս պահին վաղ է եզրակացություն անել: 2014թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Պորոշենկոն խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նա խոստացավ Կիեւը մաքրել օլիգարխիկ ազդեցությունից: Ուկրաինացիները դրական էին արձագանքում դրան, ինչի արդյունքում Պորոշենկոն 2014թ. ստացավ ձայների 56%-ը:

Սակայն կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական -տնտեսական համակարգի իրական ապամոնտաժման համար, որը պահանջում է դուրս գալ մասնակիորեն կատարված նախընտրական խոստումների շրջանակից եւ հակակոռուպցիոն օրենքների թույլ կիրառումից, ահռելի քաղաքական կամք է պահանջվում:

Ջոն Հերբստի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի խոսքով՝ Պորոշենկոն իսկապես հարվածել էր կոռուպցիային հատկապես գազային, բանկային հատվածներում եւ պետական գնումներում: Սակայն այն ոլորտներում, որտեղ նա մեծ ազդեցություն ուներ որպես նախագահ, մասնավորապես դատարաններում եւ դատախազությունում, Ուկրաինայի նախկին նախագահը քիչ բան է արել:

Պորոշենկոյի անգործության հետեւանքները դրամատիկ էին: Նրա հավանության վարկանիշը 2014 թվականի գրեթե 50 տոկոսից 2015-ին նվազել էր մինչեւ 17 տոկոս:

Երբ Պորոշենկոն որպես գործող նախագահ առաջադրվում էր Ուկրաինայի վերջին ընտրություններում, նշանակալի փոփոխությունների անկհայտ բացակայությունը նրա համար թանկ արժեցավ:

Նրա նախընտրական պայքարը քաղաքական նորեկ Զելենսկու հետ հաստատեց , որ Ուկրաինան կոռուպցիայից ազատելու անկարողությունը քաղաքանական առաումով ճակատագրական եղավ:

Իհարկե Փաշինյանը Պորոշենկո չէ: Նա լրագրող է, որը հեղափոխական է դարձել, որը բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ նախկին ռեժիմի զայրույթն էր առաջացրել:

Պորոշենկոն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է բազմամիլիարդ հրուշակեղենային բիզնեսով, որը կապեր էր պահպանում ամենատխրահռչակ ուկրաինացի օլիգարխների եւ համակարգի հետ, որը նա կառավորում էր:

Սակայն երկուսն էլ եկան իշխանության՝ խոստանալով ամբողջությամբ վերանայել կոռումպացված քաղաքական համակարգերը, որոնք նրանք ժառանգել են եւ ավելի արդար եւ թափանցիկ քաղաքականություն ձեւավորել՝ կոռուպցիայից հոգնատանջ բնակչության համար:

Այպիսով՝ Պորոշենկոյի քաղաքական պարտությունը պետք է զգուշացում լինի Փաշինյանի եւ նրա կառավարության համար:

2018-ին հայերը դուրս եկիան փողոց, որպեսզի ապամոնտաժեն նախկին համակարգը եւ մտնեն քաղաքական, տնտեսական եւ հասարակական փոխակերպումների դարաշրջան, ինչպես 4 տարի առաջ այդ արեցին ուկրաինացի գործընկերները:

Եթե Փաշինյանն ապացուցի, որ առաջին քայլերը վճռական եւ երկարաժամկետ ջանքների մաս են՝ ուղղված Հայաստանի վրա կոռուպցիայի ազդեցության վերջնական ազդեցության վերացմանը, նա, նրա կառավարությունը եւ հայ ժողովուրդը կճաշակեն նոր եւ հուսադրող ստատուս քվոյի պտուղները: Սակայն, եթե խոչընդոտները չափազանց մեծ լինեն կամ արագ բարեփոխումների անցկացման անհապաղությունը համոզիչ չլինի, Փաշինյանը կարող է բախվել նույն ճակատագրի հետ, ինչ եւ Պորոշենկոն, երբ հայերը 2023-ին գնան ընտրությունների:

Լուրեր Հայաստանից - NEWS.am