Վրաստանի մի խումբ քաղաքացիներ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա. Բաքվում Վրաստանի դեսպանն ԱԳՆ է կանչվել
Այսօր 14:50-ի սահմաններում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Շամքիր» սահմանային ուժերի «Քեշիքչի գալա» պահակակետի մոտ Վրաստանի քաղաքացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել. վրացիները հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա: Այս մասին գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը հղումով:
Դեպքը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի կիզակետում հայտնված Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: Գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, միջադեպը կարճ ժամանակում հարթվել է:
Ադրբեջանի և Վրաստանի սահմանապահների միջև հանդիպում է անցկացվել, ինչպես նաև Բաքվում Վրաստանի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել՝ միջադեպի առնչությամբ «համապատասխան բացատրություն» ներկայացնելու:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...