Թուրքիայի պաշտպանության նախարարն ամերիկացի գործընկերոջը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը
Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Էսփերը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը, Habertürk-ի փոխանցմամբ՝ հայտնում է RT-ն:
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում Աքարը նշել է, որ S-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ՝ անհրաժեշտություn, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Անկարան գնահատում է նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը և շարունակում է մտածել այդ ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ S-400-ների մատակարարումն ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիքորոշման մեջ որևէ բան չի փոխում:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել է Անկարային:
ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` ռուսական S-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...