Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան շատ արագ կվերականգնվի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը, որը նկատելիորեն կրճատվել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության դադարեցումից հետո, շատ արագ կվերականգնվի, հաղորդում է Interfax-ը:
«Ամեն ինչ պետք չէ լուրջ ընդունել, կա մի հետաքրքիր փաստ, որի վրա մենք, հավանաբար, ուշադրություն չեն դարձնում: Անցյալ տարի Վրաստան է այցելել 1 միլիոն 700 հազար ռուս զբոսաշրջիկ, բայց չէ որ 2008 թվականի պատերազմից շատ ժամանակ չի անցել, Թբիլիսիից ընդամենը 40 կմ հեռավորության վրա բաժանարար գիծ կա, և չնայած դրան՝ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկի ոչինչ չի պատահել»,- ասել է Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Պետության ղեկավարի խոսքով՝ հակառակը, դատելով Ռուսաստանի բնակչության արձագանքից, ռուսները ցանկանում են, ինչպես նախկինում, գալ Վրաստան: «Եվ վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի», - նշել է Զուրաբիշվիլին:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ վրացական հյուրընկալությունը բոլորին է վերաբերում, այն ընտրովի չէ: «Մեր երկիրն իսկապես բաց է բոլոր նրանց համար, ովքեր լավ նպատակներ են հետապնդում»,- ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թ. հունվար-հունիսին հանրապետություն այցելած ռուսաստանաբնակ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,2%-ով՝ կազմելով 691,6 հազար մարդ, այդ թվում՝ հունիսին` 152,2 հազար մարդ (աճը`30.8%):
Սպասվում էր, որ 2019 թ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդ կգրանցվի: Մասնավորապես, ենթադրվում էր, որ ամռան ընթացքւմ և մինչև տարեվերջ վրաստան կայցելի ևս մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...