Ես եմ հրամայել հատուկ միջոցներ կիրառել. Վրաստանի ՆԳ նախարար
Թբիլիսիի կենտրոնում հունիսի 20-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
«TV Pirveli» հեռուստաընկերության ուղիղ եթերում նա ասել է, թե ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառելու հրամանը ինքն է արձակել: Նրա ասելով, որոշակի պահից հետո բողոքի ակցիան արդեն խաղաղ չէր, ցուցարարները գրոհում էին խորհրդարանի շենքը:
«Ոստիկանական ուժերին ես եմ հրամայել հատուկ միջոցներ օգտագործել, որոնք թույլատրված են գործող օրենսդրությամբ: Ռետինե գնդակները մահաբեր չեն, դրանք թույլատրված են օրենքով», - ասել է ներքին գործերի նախարարը:
Հունիսի 21-ից մինչև հիմա Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով:
«Ինձ համար նշանակություն չունի, թե ինչպես ինձ կանվանարկեն՝ արնախում կամ սադիստ, կամ ինչպես կգնահատեն իմ գործողությունները: Ես զիջումների գնալու իրավունք չունեմ», - հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը:
Հունիսի 20-ի գիշերը ոստիկանների գործողությունների հետևանով ավելի քան 250 մարդ վնասվածքներ էր ստացել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...