Ակնհայտ է՝ դա հավաքների ազատության և իրավունքների ապօրինի միջամտություն է
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից թվով 6-ը բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման են ենթարկվել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ 6 հոգուն էլ բերման են ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս մանրամասն չի տեղեկացել, թե տվյալ անձինք կոնկրետ ինչի համար են բերման ենթարկվել։
«Եթե այդ անձինք բերման են ենթարկվել՝ կապված ակցիային մասնակցելու հետ, ապա ակնհայտ է, որ այստեղ հավաքների ազատության խնդիր կա, եթե եղել է այլ միջադեպ, պետք է մանրամասն ուսումնասիրել, այնուհետև տալ եզրակացություն։ Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ խնդիր կա բերման ենթարկելու կամ չենթարկելու մասով, որի վերաբերյալ վերջին ժամանակներս բոլորն են բարձրաձայնում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր»,-ասաց Արամ Օրբելյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ, եթե մարդկանց բերման են ենթարկում ակցիաներին մասնակցելու համար, անկախ այն հանգամանքից՝ այդ ամենը մարդկանց դուր է գալիս, թե ոչ, ապա ակնհայտ է, դա հավաքների ազատության և իրավունքների ապօրինի միջամտություն է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռ. Քոչարյանի աջակիցները Երևանի կենտոնում բողոքի ակցիա էին իրականացնում, իսկ այդ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի հետ շրջում էր կենտրոնում և վերջինիս պատմում մայրաքաղաքի մասին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են