Ստամբուլյան կոնվենցիայի ռիսկերը
Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է վերջին օրերին օրակարգ բարձրացած ստամբուլյան կոնվենցիային
Ստամբուլյան կոնվենցիան, որը ՀՀ ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, ավելին, այն հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը:
Այսպես, ի թիվս այլ խնդիրների, Կոնվենցիայի վավերացմամբ, պետությունն ըստ էության պարտադրված է լինելու արմատախիլ անել բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:
Կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունելու բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:
Չանդրադառնալով Կոնվենցիայի խնդրահարույց այլ դրույթներին, պետք է նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացվելու, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը:
Ի վերջո պետք է փաստենք, որ միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի:
Միևնույն ժամանակ պնդում եմ, որ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դրանց դեմ պայքարը հնարավոր եմ համարում օրենսդրական առկա կարգավորումներով:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են