Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում», - ասել է Տուսկը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:
«ԵԽ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար և երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա», - ասել է Եվրախորհրդի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում գնահատում են տարածաշրջանում լարվածության ընդհանուր կրճատումը:
«Սակայն, ինչպես համանախագահները, մենք ևս մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է նույնքան, որքան խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը։ ԵԽ-ն աջակցում է խաղաղության պահպանման գործունեությանը և պատրաստ է խթանել հստակ միջոցները՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստման գործընթացին», - ավելացրել է Տուսկը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո