Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է Պուտինի հայտարարությունը
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ցանկությունը և այդ որոշումը ճիշտ է անվանել:
«Ռուսաստանի նախագահի որոշումը Վրաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու մասին միանշանակ համարվում է միակ և ճիշտ որոշումը: Այն կարելի է միայն ողջունել», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վրաց նախարարն ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները ուշադիր հետևել են այն հայտարարություններին, որոնք հնչել են Թբիլիսիից ռուսաստանյան իշխանությունների հասցեին՝ դրանք բնութագրելով որպես սադրիչ և ուղղված երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:
ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին միաձայն հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է հակառուսական սադրանքները Վրաստանում և կառավարությանն, ապա նաև նախագահին առաջարկել է դրանց պատասխանել տնտեսական միջոցներով:
Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից և հանուն Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պաշտպանության՝ չարժի հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...