Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՕՊ ստորաբաժանման վարժանքները՝ «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում Սպասվում են տեղումներ Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը

ՀՕՊ ստորաբաժանման վարժանքները՝ «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի ՀանրապետությունումՍպասվում են տեղումներՄեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)
Արցախ

Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»

ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքների հարցում. ԵԱՀԿ զեկույցը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»
Վլադիմիր Սոլովյով. Ալիևը պատրաստ է սպասել 10-20 տարի, և գիտակցում է, որ ՌԴ-ի այսօրվա իշխանության պարագայում արցախյան հարցը չունի ռազմական լուծում (Տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության խնդրում կարևոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն չկա՝ դժվար է. Սերգեյ Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը: Փոխանցում է «Ազատություն»-ը:
Իսլամական հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում:
Ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարը Թեհրան էր ժամանել կիրակի օրը` բազմամարդ մի պատվիրակության ուղեկցությամբ:
Իրանցի պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - դիմելով իր ադրբեջանցի գործընկերոջը՝ երեկ նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Հոսեյն Դեղանն, ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, խոսել է նաև տարածաշրջանային խնդիրների մասին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլև ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և սիոնիստական ռեժիմը», - հայտարարում էր Դեղանը:
Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը նաև ակնարկում էր, թե իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախևառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային և կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաև պաշտպանական ոլորտում»,-նշում էր Հոսեյն Դեղանը:
Դատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` Թեհրանում հնչեցրած հայտարարություններից, Բաքվում ևս դեմ չեն Իրանի հետ ռազմական կապերի ամրապնդմանը:
«Ադրբեջանն ու Իրանը բարեկամական կապեր ունեցող, եղբայրական պետություններ են: Իրանի հետ ռազմական համագործացկության ծավալումը բխում է նաև Ադրբեջանի շահերից», - հայտարարել է Զաքիր Հասանովը:
«Ազատություն»