Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է
Աշխարհ

Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ:


«Այո, մենք կատարել ենք վերջին չվերթը դեպի Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայան: Այդ թռիչքից հետո մենք դադարեցրել ենք թռիչքները դեպի Ռուսաստան»,-ասել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքներն իրականացնել պատրաստվում են «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները 3 մլրդ ռուբլիի չափով, կիրակի տեղեկացրել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

«Այժմ կատարվում են հաշվարկներ: Ըստ խիստ նախնական գնահատման՝ կորուստները կազմում են շուրջ 3 մլրդ ռուբլի: Դրանում ներառված են ինչպես ուղղակի կորուստները, այնպես է բաց թողնված եկամուտները»,-ասել է նախարարը:

Իսկ «Կոմերսանտ» պարբերականին ավելի վաղ վրացական Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Քվրավիշվիլին հայտնել էր, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման հետեւանքով վնասը կկազմի շուրջ 2 մլրդ լարի (գրեթե 710 մլն դոլար), իսկ այդ երկրում հանգստացողների թիվը 2019 թվականին կկրճատվի 1 մլն մարդու հաշվարկով:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Թբիլիսիում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Դրանց պատճառը Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալն էր: Դա առաջացրել էր վրացական ընդդիմության բողոքը, որոնց ներկայացուցիչները թույլ չեին տվել ռուսական պատվիրակությանը շարունակել ելույթը: Տեղի ունեցածը զայրացրել էր հազարավոր քաղաքացիներին, որոնք հավանություն են տվել երկրի արեւմտամետ քաղաքականությանը:

Մեկնաբանելով հունիսի 20-ին կայացած առաջին ցույցի իրադարձությունները, երբ տուժել էր 240 մարդ եւ ավելի քան 300-ը բերման ենթարկվել, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրի ներքին անկայունությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին՝ անվանելով այդ երկիրը «թշնամի եւ օկուպանտ»: Անկարգությունների համար Զուրաբիշվիլին պատասխանատվությունը վերագրել էր երկրի ընդդիմությանը, որն, ըստ նրա, կառավարվում է Մոսկվայից: