Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան
Մեր կարեւորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը:
«Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի ամրապնդումը բանակցային խաղաղ գործընթացի կոնտեքստում բոլորիս համար կարեւոր հարց է: Այդ կոնտեքստի շրջանակներում եմ ես այսօր Արցախում: Անհրաժեշտ է, որ շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բանակցային խաղաղ գործընթացը շարունակաբար տեղի է ունենում, եւ այդ առումով ՀՀ-ը, որպես այդ գործընթացի մասնակից, երբեք չի հապաղել ու չի դանդարեցրել բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույն գերխնդիր: Լեռնային Ղարաբաղի բնակչության էքզիստենցիալ անվտանգությունից է բխում ԼՂ ստատուսի հարցը: Արցախի 150 հազար բնակիչները ողջ հայության ինքնության պահապաններն են»,-մասնավորապես ասել է Զ. Մնացականյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ինքը հանդիպում է ունենալու նաեւ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո