Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը. Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր՝ հուլիսի 4-ին շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։
Նամակում մասնավորապես ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:
Ազատության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարեւորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս:
Արցախում եւս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետեւողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու եւ իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ:
Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների եւ ժողովուրդների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան եւ բաց դռներով Եվրոպայի»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո