Թբիլիսիում գնահատել են տնտեսության վնասը ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումից
Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլարի) չափով վնաս: Հունիսի 2-ին այս գնահատումն Է հայտնել Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը:
«2018 թվականին ՌԴ-ից Վրաստան Է այցելել 1,4 միլիոն զբոսաշրջիկ: Նույն թվականին զբոսաշրջության ոլորտում մուտքերը կազմել են 2 միլիադ լարի: 2019 թվականին մենք սպասում Էինք 1,7 միլիոն զբոսաշրջիկ եւ 2,5 միլիարդ լարի (ավելի քան 886 միլիոն դոլար): Այսպիսով, մեր կանխատեսումներով՝ մինչեւ տարեվերջ մենք կընդունենք շուրջ 1 միլիոնով պակաս զբոսաշրջիկ (ՌԴ-ից – ծանոթ. խմբ.) եւ կկորցնենք մինչեւ 2 միլարդ լարի»,- ասել Է Կվիրվիշվիլին:
Վրաստանի Զբոսարջության ազգային վարչակազմի տվյալներով՝ մայիսին հանրապետություն Է այցելել ավելի քան 172 հազար ռուսաստանցի, այդ կերպ Ռուսաստանն այդ ամսին եղել Է առաջին տեղում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...