Պարոն Քոչարյանը քանի դեռ գտնվում է կալանքի տակ, միանշանակ քաղաքական բանտարկյալ է (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը քննած ու բավարարած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի պաշտպանական խմբին թույլ չտալով մասնակցել դատավարություններին, այնուհանդերձ, այդ կապակցությամբ ինչ-որ պատճառաբանություն ներկայացրե՞լ է․․․
«Զանազան բացականչությունները, որոնք արձակում էր նախագահող դատավորը, ես պատճառաբանություն չեմ համարում,- LIVEnews.am կայքի տաղավարում պատասխանելով մեր հարցերին, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։- Վերջին բացականչությունն այն էր, որ այսուհետ ինքը մեզ զրկում է ձայնի իրավունքից և հեռանում է խորհրդակցական սենյակ, դատավարությունն ավարտվեց այդ բացականչությամբ, որից հետո արդեն պարզ էր ինչ դատական ակտ է կայացվելու»։
Դրանից հետո է, որ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն այլևս նպատակահարմար չեն համարել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի արդեն հայտնի որոշման հրապարակմանը ներկա լինել։ Ըստ փաստաբանի, հիմա մենք գտնվում ենք կամայականությունների դաշտում։
«Մեղադրանքի կողմը, այդ թվում նաև՝ դատավոր Արմեն Դանիելյանը, համարում են, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը,- ասաց Հայկ Ալումյանը։- Ավելի անհեթեթ ենթադրություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ ենթադրություն, որովհետև ենթադրությունները պետք է հիմնված լինեն որոշակի փաստերի, որոշակի փաստերից բխող դատողությունների վրա, իսկ փաստերը նրանք են, որ պարոն Քոչարյանը երկար ժամանակ գտնվել է ազատության մեջ և որևէ անգամ չի դրսևորել այնպիսի վարքագիծ, կամ չի կատարել այնպիսի քայլ, որն անգամ ամենավառ երևակայության առկայության պայմաններում հնարավոր լիներ մեկնաբանել այնպես, որ ինքը փորձում է, պատրաստվում է, կարող է խոչընդոտել քննությանը։ Այսպիսի ենթադրությունները դատական ակտի մեջ մտցնելն ընդամենը պատրվակ են անձին կալանքի վերցնելու համար, մենք գիտենք պատճառը մի բան է, պատրվակը՝ ուրիշ բան։ Պատճառ չկար, կար պատրվակ»։
Պաշտպանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշումը միանշանակ քաղաքական հետապնդման արտահայտություն է։
«Պարոն Քոչարյանը քանի դեռ գտնվում է կալանքի տակ, միանշանակ քաղաքական բանտարկյալ է»,- ասաց Ալումյանը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան