Վրաց խորհրդարանի խոսնակի աթոռին նստած ռուս պատգամավորի մուտքը Վրաստան արգելվել է
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր և Ուղղափառության միջխորհրդարանական վերաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովին թույլ չեն տա մտնել երկիր:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նախարարի խոսքով՝ վրաց սահմանապահները թույլ չեն ռուս պատգամավորին ներս մտնել երկիր:
Միևնույն ժամանակ վերջինս նշել է, որ Վրաստանում ստեղծված իրավիճակում Գավրիլովի կերպարն իրեն ամենից քիչ է հուզում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վրաստանում զանգվածային ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ Գավրիլովը վրացական խորհրդարանում ելույթ ունենալիս նստել էր խոսնակի աթոռին: Միջադեպից հետո բռնված բողոքի ալիքին զուգահեռ քաղաքացիները պահանջում էին խոսնակի, ՆԳ նախարարի հրաժարականները: Ցույցերի ֆոնին Վրաստանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել:
Իսկ Ներքին գործերի նախարարը երեկ տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստանձնում է հունիսի 20-ի ցույցը ցրելիս տեղի ունեցած գործողությունների պատասխանատվությունը՝ նշելով, որ հատուկջոկատայինները գործել են օրենքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ցուցարարների և ոստիկանների բախման հետևանքով 240 մարդ էր տուժել, 305-ը՝ ձերբակալվել: Բախումները սկսվել էին, երբ ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...