Մերկելը պատմել է G20-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ճապոնիայի Օսակա քաղաքում այսօր մեկնարկած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և առևտրային հարցերը, գրում է РИА Новости-ն՝ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը հղումով:
«Երկկողմ հանդիպում ունեցա ԱՄՆ նախագահի հետ: Քննարկեցինք առևտրային հարցեր, բայց նախևառաջ Լիբիայում ու Սահելի շրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի հարցը և այն, թե ինչպես բանակցային գործընթաց սկսել: Ես ակտիվորեն աջակցություն հայտնեցի բանակցությանը, սակայն իրավիճակը, բնականաբար, առաջվա պես լարված է»,- ասել է Մերկելը:
Կանցլերը հույս է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցությունների շնորհիվ վիճելի հարցերում առաջընթաց կգրանցեն:
Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովն անցկացվում է հունիսի 28-29-ը: «Մեծ քսանյակի» ավանդական անդամներից բացի, միջոցառմանը մասնակցում են Իսպանիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Եգիպտոսի, Սենեգալի, Չիլիի, Վիետնամի և Նիդեռլանդների պատվիրակությունները:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)