Թբիլիսիում հանրահավաքի կազմակերպիչներն «Ազատության երթ» են ազդարարել
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, կկազմակերպեն այսպես կոչված Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել Է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին:
«Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում եւ կազմակերպում «Ազատության երթ» մինչեւ Ազատության հրապարակ: Հայտնեք ձեր բոլոր ծանոթներին»,- դիմել Է Դիգմելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքները Թբիլիսիում շարունակվում: Հունիսի 26-ին խորրդարանի շենքի մոտ վերստին ժողովուրդ Է հավաքվել:
Հանրահավաքի ներկայիս մասշտաբը զիջում Է այն ցույցերին, որոնք կազմակերպվում Էին առաջին օրերին: Ցուցարարները խորհրդանշորեն կարմիր ժապավեներով կապել Էին իրենց մեկական աչքն՝ այդ կերպ պաշտպանություն հայտնելով այն մարդկանց, որոնք կորցրել են աչքը հանրահավաքը ցրելիս:
Այն բանից հետո, երբ հնչել Է Վրաստանի օրհներգը, հանրահավաքի մասնակիցներցն օդ են նետել այդ ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...