Ուկրաինային երդում տված իմքայլական պատգամավորը
Սիրում ենք, շատ ենք սիրում կրկնել, թե թուրքերը լավ դիվանագետներ են, իսկ մենք՝ ոչ: Ցավն այն է, որ միայն կրկնում ենք եւ չենք սովորում:
Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ: Կողմ քվեարկեցին շատ արեւմտաեվրոպական պատվիրակներ, այն էլ ամբողջական կազմով: Կողմ քվեարկեց նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Իսկ այն ինչ արեց մեր պատվիրակությունը, մեծց, շատ մեղմ ասած խայտառակություն էր:
Հովհաննես Իգիթյանը, որը ներկայացնում է իբր Հայաստանը, որը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է խուսափեց կողմ քվեարկել: Խուսափեց, քանի որ հավատարմության երդում էր տվել... Ուկրաինային: «Ես չեմ կարող կողմ քվեարկել Ռուսաստանի վերադարձին, ես երդում եմ տվել ուկրաինացիներին»,- հավանաբար Ստրասբուրգի պատերի տակ լացելով ասել է Հովհաննես Իգիթյանը:
Մոսկվան արցունքներին չի հավատում: Մոսկվայում փաստերին են նայում: Իսկ փաստերը խոսուն են. Ֆրանսիան, Նորվեգիան, Ադրբեջանն ամբողջ կազմով կողմ են, իսկ հայաստանյան պատվիրակությունը...
Հովհաննես Իգիթյանը ներկայացնո՞ւմ է Հայաստանը, «Իմ քայլը» դաշինքը, թե՞ Ուկրաինան, թե՞ իր նեղ անձնական շահերը: Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության, հակապետական գործողության համար:
ԵԽԽՎ-ում կատարած քվեարկությունը եվրատեսիլյան քվեարկություն չէ, որ Ռուսաստանը մատների արանքով նայի, թե ադրբեջանցիներն ինչպես են իրենց 12 միավոր տալիս, իսկ հայերը՝ հինգ: Սա շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի լուրջ հետեւանքներ է ունենալու:
Իսկ Հովհաննես Իգիթյյանը ներկայացնում է կառավարող դաշինքը: Սա եւս շատ խոսուն փաստ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում