«Շնորհակալությո՛ւն, Ստամբուլ». ինչպես են Ստամբուլում տոնել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը (լուսանկարներ)
Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը նրա աջակիցները մեծ ցնծությամբ են տոնել, հաղորդում է Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան ֆոտոշարք և տեսանյութ:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետի թեկնածուի համակիրները հավաքվել են Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում, ծածանել Թուրքիայի դրոշը:
Հաղթանակից հետո ունեցած ելույթի ժամանակ նոր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ստամբուլի բնակչությանը և հայտնել է, որ սրանով թե՛ Ստամբուլի, թե՛ Թուրքիայի համար «նոր փուլ» է սկսվում:
Շարունակելով ելույթը՝ 49-ամյա նախկին գործարարն ասել է. «Պարո՛ն նախագահ, ես պատրաստ եմ ներդաշնակորեն աշխատել Ձեզ հետ: Ես այստեղից հայտնում եմ իմ խնդրանքը՝ հնարավորինս կարճ ժամկետներում Ձեզ հետ հանդիպելու վերաբերյալ»:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների 54%-ը: Նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:
Քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը հրաժարվել էր ընդունել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...