Իսկ ուրիշ ո՞ւմ ժամանակ է ինչ որ բան կառուցվել
Տաքսիստը վարում է մեքենան Սարալանջի փողոցով եւ ասում՝ այս փողոցը փրկություն էր քաղաքի համար, ապա շարունակում. «Ի՞նչ վիճակ էր քաղաքում լինելու, եթե այս եւ մի շարք այլ փողոցներ չկառուցվեին կամ չնորոգվեին»:
Հարցնում եմ, իսկ գիտես ո՞ւմ նախագահության ժամանակ են կառուցվել: Հետեւում է տաքսիստի շատ դիպուկ պատասխանը. «Գիտեմ, իսկ բացի Քոչարյանից, ուրիշ ո՞ւմ ժամանակ է այս երկրում ու քաղաքում ինչ որ բան կառուցել»:
Այլեւս ոչինչ չասացի, չհարցրի: Հիշեցի Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավար Ջեմա Անանյանի հարցազրույցներից մեկը, երբ նա արդեն շրջանի ղեկավարը չէր: Նա պատմում էր, թե ինչ որ մեկը խոսելով Իջեւանի մասին, խոսելով քաղաքի գեղեցիկ տեսքի, խնամված ծառերի, եղեւնիների պուրակի, քանդակների պուրակի մասին, ասել է, թե ինչ կապ ունի Ջեմա Անանյանն այս ամենի հետ, այս ամենը խորհրդային երկիրն է անում, ինչին Ջեմա Անանյանը տվել է դիպուկ պատասխան՝ Հայաստանում 37 Իջեւան կա, ինչո՞ւ որեւէ այլ տեղ նման գեղեցիկ պուրակներ, այսքան շատ քանդակներ եւ այսքան մաքուր փողոցներ չկան:
Այնպես որ, երբ ինչ-որ մեկը հայտնվում եւ ասում է, թե այդ ամենի հետ Քոչարյանն ինչ կապ ունի, չէ որ դա «Լինսի» հիմնադրամի միջոցներով է արվել, պետք է մի շատ պարզ հարցի պատասխանի, իսկ ինչո՞ւ որեւէ այլ ղեկավար չի կարողանում Հայաստան նման հիմնադրամ բերել:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)