Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարար Առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարար Քրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվեն Այս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբ Մեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ» 20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակում Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է Էրդողանը Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունը Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվում

Քաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա: