ԵԱՀԿ-ն կողմ է Արցախում խաղաղ ու ամուր կարգավորմանը
Չնայած արցախյան հակամարտության գոտում իրադրության սրվելուն ու ընդհանուր առմամբ բանակցությունների սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։
Զեկույցում նշվում է, որ 2016-ի գարնանը ղարաբաղյան հակամարտությունում բռնության վերսկսումը ավելի ակտիվ հակաճգնաժամային կառավարման անհրաժեշտություն է պահանջել։ Գերմանիայի նախագահությունը զգալի ջանքեր է գործադրել այդ եւ մյուս հակամարտությունների կարգավորման հարցում։
«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը՝ նախագահությունը արագ արձագանքեց՝ 2016-ի ապրիլին շփման գծում մարտական գործողությունների սրացումից հետո, նախաձեռնելով Մշտական խորհրդի հատուկ նիստ եւ կողմ հանդես գալով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը, որոնք վերաբերում են գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլանյմանը եւ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Նախագահությունը կոչ է արել վերսկսել քաղաքական բանակցային գործընթացը՝ հակամարտության կարգավորման համար։ Նախագահը նաեւ հատուկ նիստ է գումարել՝ արցախյան հակամարտության գոտում բռնության սրացման վերաբերյալ»,-ասվում է զեկույցում։
ԵԱՀԿ-ն մատնանշում է, որ կողմերի աջակցությամբ Անջեյ Կասպրշիկն ու նրա թիմը 22 մոնիթորինգային գործողություններ են իրականացրել, հինգը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ 17-ը՝ շփման գծում։
Համաձայն զեկույցի՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի ներդրումը 45 408 եվրո է կազմել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...