Փաշինյանը՝ Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների մասին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Հիշեցնենք՝ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը պարտվել է։
Հիշեցնենք՝ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը:
Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:
«Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ ոչ», – ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։
«Եվս մեկ անգամ այս ընտրություններում արձանագրվեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար», – ասաց Փաշինյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)