0,003% -ոց արդարադատության հերթական սխրանքը. իշխանական ռեժիմը որոշել է մերժել տրամաբանությունն ու հավանականության տեսությունը
Ինչպես գիտենք, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր «մարտի 1»-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը և գործն ուղարկել էր ՍԴ: Նախքան այդ էլ, դատավոր Գրիգորյանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը: Չնայած նրան, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, թե՛ ոլորտի այլ մասնագետներ պնդում էին, որ այդ որոշումներն այս փուլում բողոքարկման ենթակա չեն, մեղադրող կողմն, այնուամենայնիվ, բողոքարկել էր:
Հաջորդիվ Վերաքննիչ դատարանը վարույթ էր ընդունել մեղադրող կողմի երկու բողոքները և ինչ-որ զարմանահրաշ պատահականությամբ երկու դեպքում էլ գործերը հանձնվել էին միևնույն դատավորին: Փորձենք թարմացնել հավանականության տեսության մասին մեր ունեցած տեղեկությունները: Հաշվի առնելով այն, որ այս պրակտիկ խնդրի դեպքում հայրենի արդարադատությունը պոտենցիալ 18 հոգու միջից էր ընտրություն կատարում, ուստի ստացվում է, որ 2 անգամ զարմնահրաշ պատահականությամբ միևնույն անձին ֆիքսելն ուներ 1/324-ի հավանականություն:
Այսինք, 0,003% հավանականությամբ այս ասեղնագործությունը, ամեն դեպքում, բարեհաջող իրականացվել է, քանզի տղերքին «պետքի համար» հասնելու կար: Կարելի է ենթադրել, որ իշխանական ռեժիմը, որը մասնագիտացել է շրջափակումների ու մերժումների մեջ, այս անգամ էլ մերժել է տրամաբանությունն ու հավանականության տեսությունը: Թե ուր ենք ընթանալու նման «ձեռքբերումներով», դժվար է հստակ ասել, բայց պարզ է մի բան. իրողությունները երբեք չեն հանդուրժում տրամաբանության մերժումը և ժամանակի միջոցով վերականգնում են հավասարակշռությունը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)