Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ունեք ձեր թեկնածուն Արցախում՝ լավ, հալալ լինի ձեզ, բայց մյուս թեկնածուի մասին մի տարածեք կեղտոտ տեղեկատվություն

Սամվել Բաբայանի գրասենյակն անդրադարձել է իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գնահատականներին՝ մասնավորապես Քննչական կոմիտեի: Նշենք, որ Քննչական կոմիտեն հերքել էր այն տեղեկատվությունը, թե մայիսի 29-ին Սամվել Բաբայանի հետ կապված Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի շարժառիթը եղել է քաղաքական: Այս կապակցությամբ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով, առնվազն 4 տեղ տեսախցիկներով ֆիքսվել, ապա Սամվել Բաբայանի համակիրների վրա կրակ բացել ֆինանսական, կենցաղային բնույթի հարցի՞ պատճառով, թե՞ Մարտակերտի քաղաքապետի որդու մակարդակով, որը մեքենայի մեջ չի եղել։ Կամ ի՞նչ է նշանակում նախաքննական մարմինը «Հայկական ժամանակի» լրագրողի մակարդակով հայտնում է, թե բա երկրորդ վարկածն էլ կա, որ քաղաքապետի որդու հետ է կապված, այսինքն եթե քաղաքապետի որդին լիներ մեքենայի մեջ զենք կիրառելը արդարացվա՞ծ էր կամ դուք այդ ո՞ր օրենքով եք հաստատելու, որ այդ մարդիկ հենց քաղաքապետի որդու համար էին եկել։ Սա ի՞նչ վարկած է, պարոնայք իրավապահներ, սա հեքիաթի ժանրից է, թե՞ նորից կրկեսային ներկայացման ենք ականատես լինում։ Կողմնորոշվե՛ք՝ կողմնորոշվենք։

50 հոգանոց խումբը հետապնդում է մի մարդու, որը հետապնդվող մեքենայում չի ու կրակահերթ բացում այդ ուղղությամբ, դեռ կրակահերթի մասնակիցներից մեկն էլ ՝ ոմն Առաքելյան Արմեն զանգում է Մոսկվա ու գլուխ գովում, թե այդ պահին իրենք Սամվել Բաբայանի տղերքի մեքենայի վրա են կրակում, սա դուք համարում եք ոչ քաղաքական հետապնդու՞մ։ Պարոնայք ի՞նչ է կատարվում, սա ոչ պրոֆեսիոնալ պահվա՞ծք է ,թե ոչինչ չի փոխվել էլի մերոնք-ձերոնք ենք խաղում։ Դուք ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է, մինչդեռ առնվազն հիսուն հոգի մասնակցություն է ունեցել այս հանցագործությանը, ի դեպ առնվազն չորսն եղել են գյուղապետեր։ Մենք գիտենք հատ-հատ, ովքեր են եղել, ինչ մեքենայով։ Մենք չենք ուզում շատ բան ասել, մտածելով, որ գաղտնիություն ենք պահպանում մինչև նախաքննության ավարտը, բայց դուք դեռ չավարտած արդեն գնահատականներ եք տալիս։ Սա՞ է փոխվել մեր երկրում։

Սրանով ենք օրենքի երկիր կառուցու՞մ։ Ցավոք սրտի սրանով միայն կործանման ենք գնում ու երբեք էլ այդ սպիտակ լույսը չենք տեսնելու։ Քննչական կոմիտեն թող ուրեմն նաև հայտարարի, որ եղել են առերեսումներ, ու որ Բաբայանի համակիր երկու տղաները ծանոթ չեն եղել իրենց վրա կրակողներին, առավել ևս ֆինանսական կամ կենցաղային խնդիր ունեցել նրանց հետ։ Կրկին ու կրկին վերահաստատում ենք այն փաստը, որ Սամվել Բաբայանը, նրա համակիրներ Արմեն Մեժլումյանն ու Արամ Հովակիմյանը, որոնք եղել են հետապնդվող ավտոմեքենայում, երբեք հակառակ կողմի հետ չեն ունեցել որևէ առնչություն՝ կլինի դա ֆինանսական, թե կենցաղային բնույթի։

Մեզ համար նաև զարմանալի չէ, որ այս ինֆորմացիան հիմնականում տալիս են այն լրատվականները, որոնք ամեն քնել-զարթնելուց, մեկ Ռոբերտ Քոչարյանին ուղարկում են Արցախ, որ Սամվել Բաբայանի դեմ թեկնածություն դնի, մեկ Քոչարյան Ռոբերտին ուղարկում են Արցախ, որ Բաբայան Սամվելին աջակցի։ Ամոթ է, ստոր է և ոչ պատվաբեր ձեր քայլերը։ Ունեք ձեր թեկնածուն Արցախում, շատ լավ է, հալալ լինի ձեզ, բայց դա երբեք չի նշանակում, որ մյուս թեկնածուի մասին պետք է տարածեք անհիմն, ստոր ու կեղտոտ տեղեկատվություն։ Մենք հետամուտ ենք լինելու մինչև վերջ, այս գործի քաղաքական գնահատականի հաստատմանը։

Բոլոր օրինական միջոցների դիմելու ենք բացահայտելու համար ճշմարիտն ու իրականը։ Մենք երբեք հակված չենք ինչ-որ մեկի պատիժը տեսնելու կամ հաշվեհարդար լինելու, մենք չենք ասում հանցագործության մասնակիցներին «կախեք», այլ կոչ ենք անում տալ ճիշտ գնահատականներ, օրենքի ուժով պատժել մեղավորներին, որ ժողովուրդն էլ համոզվի, որ հին բարքերը արդեն անցյալում են ու չկա էլ անպատժելիություն։ Իսկ եթե ոչ, ապա մենք ականատես կլինենք դրանց կրկնմանը և նորանոր զարգացումներին։ Սա կազմակերպված բանդա է,որը գործում է Մարտակերտի ու Քարվաճառի շրջաններում, իսկ թե ինչքան է ազգաբնակչությունը ահաբեկված և վախենում խոսել, պատրաստ ենք մենք ներկայացնել փաստեր»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»: