Պատահական նախագահը կամ պահանջում ենք քննություն
Ակնհայտ է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդեպ եղել են ճնշումներ։ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու Արմեն Սարգսյանի որոշումն այլ ռացիոնալ բացատրություն չունի։
Ամիսներ առաջ նույն Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, նկատի ունենալով նրա քաղաքացիության շուրջ առկա խնդիրները։
Եթե Արմեն Սարգսյանի ընդունում է Վահե Գրիգորյանի իրավացիությունը, ապա նա պետք է այսօր եւս հրաժարական տա։ Իսկ եթե համաձայն չէ Վահե Գրիգորյանի պնդմանը, ապա պետք է հրապարակավ ընդունի, որ ունի արժանապատվության եւ ինքնասիրության սուր դեֆիցիտ։ Իսկ այդ դեպքում հանրությունը պետք է պահանջի նրա հրաժարականը։ Նման պատահական մարդն ուղղակի իրավունք չունի իր անվան դիմաց գրել մեր պետության անունը։
Չենք բացառում, որ իշխանությունները նրա վրա ճնշումներ են գործադրել շահարկելով նրա քաղաքացիության վերաբերյալ հիմնավոր կասկածները, կամ որդիների բանակից փախցնելու պատմությունը։
Հիշեցնենք, որ օդում կախված լուրերի համաձայն, այս երկու հարցերը ծանր իրավական եւ բարոյական բեռ են մեր պետության համար։
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպություն

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են