Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հայաստանին դրսից չպետք է օրակարգ թելադրվի

Անցումային արդարադատությունը ծայրահեղ միջոց է, որը կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները և ոչ միայն, այս մասին այսօր ասաց «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նա մասնավորապես ասաց.

«Նախ այսօրվա հանրային լսումների մասին. հանրային լսումները բացի անվանումից և օրակարգից պետք ունենան առարկա: Այսինքն լսումներին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է արդեն իսկ տեղյակ լիներ, թե անցումային արդարադատության ինչ մոդել է քննարկվում, ինչ հայեցակարգ ունի, ինչպիսի լուծումներ են առաջարկվում: Ստացվեց այսօր եկել ենք միակողմանի դասախոսության, թե անցումային արդարադատություն պետք է, թե պետք չէ, կամ ընդհանրապես ինչ է անցումային արդարադատությունը:

Անցումային արդարադատությունը ծայրահեղ միջոց է, որը կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները և ոչ միայն։
Անցումային արդարադատությունը հիմնված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի չորս հիմնական դրույթների վրա.

ա) պետության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերի և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների դեպքերի, այդպիսի խախտումների համար պատասխանատու անձանց հետապնդելու և պատժելու համար

բ) նախորդ վայրագությունների վերաբերյալ ճշմարտությունը իմանալու իրավունքը

գ) փոխհատուցում ստանալու իրավունքը մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով արձանագրված զոհերի դեպքում

դ) պետության պարտականությունը՝ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով՝ տարբեր միջոցառումների ընդունման միջոցով:

Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում և որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ և դատական մարմինները չեն կարողանում լրացնել։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված։

Եկեք տեսնենք, թե Հայաստանում ինչի համար է իրականում կիրառվելու անցումային արդարադատությունը:

Մեզանում անցումային արդարադատության մեխանիզմները կիրառվելու են քաղաքական հաշվեհարդար տեսնելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու համար:

Երբ իշխանությունը հայտարարում է, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի 70%-ը պետք է վերադարձնեն և մարդը պետք է ապացուցի, որ արդար ճանապարհով է ձեռք բերել գույքը, պարզ է դառնում, որ անցումային արդարադատության կիրառման իրական նպատակը սեփականության վերաբաշխումն է:

Թե որ երկրներում են կիրառել անցումային արդարադատությունը արդեն բազմիցս նշվել է, սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչո՞վ է Հայաստանը նման այն երկրներին, որտեղ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց արյուն է հեղվել: Նույնիսկ մոտավոր համեմատականներ անցկացնել չի ստացվում:

Անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում, և այստեղ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի Սահմանադրությունը, որքան էլ այնտեղ արված վերջին փոփոխությունները մեզանից շատերի կարծիքով ժամանակավրեպ էին, սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Ընդ որում, այս պահանջը պաշտպանված է փոփոխության ենթարկվելու անհնարինության բացարձակ արգելքով։

Մեր դատական համակարգը մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս, սակայն այդ հարցը պետք է կարգավորվի հենց դատական համակարգում փոփոխությունների, համակարգային փոփոխությունների միջոցով, այլ ոչ թե միջանկյալ այլ մարմինների ստեղծման օգնությամբ:

Եւ ամենակարեւորը, ոչ դրսի միջամտությամբ, դրսի պրտադրած կամ առաջարկած օրակարգով: Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգը, կրկին քննարկման առարկա է դարձել մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։
Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։

Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։

Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։

Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։

Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասրակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:

Եվս մեկ կարևոր դիտարկում՝ եթե Հայաստանում, այնուամենայնիվ, կիրառվի անցումային արդարադատությունը, ապա կարելի է երկար ժամանակով մոռանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը և մրցակցային տնտեսությունը, ներգաղթը»: