Փողոցն՝ ընդդեմ պետության
Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ։ Քոչարյանն ընդամենն առիթ է սրանց համար՝ հեղափոխությունից իրենց փայը (պաշտոն, սնունդ, սեփականություն և այլն) պահանջելու համար։
Սրանք գազազել են, որ իրենց ներկայացուցիչը հայտնվել է պալատում ու կտրել կապն իր բնական միջավայրից։
Ոհմակը 2018–ի ապրիլի վերջերից քայլել է, պառկել է ասֆալտին, փակել է փողոց։ Նրանք տեսել են, որ նույն բանն անող առաջնորդը հիմա վայելում է այդ ամենի պտուղները։ Ընդ որում՝ վայելում է բառիս բուն և գաստրոնոմիական իմաստով։
Հիմա իրենք էլ են ուզում վայելել, բայց դա հնարավոր չէ, քանզի հեղափոխությանը մասնակցում են շատերը, բայց վայելում են քչերը։ Հենց դա է կատաղեցրել ոհմակին։ Այն ոհմակին, որին նախորդ օրը վաղ առավոտյան պաշտոնապես գազազեցրեցին ու նետեցին փողոց՝ փորձելով տեղավորվել արմատական ժանրի կանոնների մեջ։ Բայց դա թանկ է նստելու գազազացնողների վրա։ Է՛լ ավելի թանկ՝ պետության վրա։
Պալատներում թող շատ չուրախանան «Ռոբե՛րտ, մարդասպա՛ն» գոռգոռոցներից։ Այդ գոռգոռոցների տակից շատ պարզ լսվում է, որ ամբոխն իրականում գոռում է «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»։
Ոհմակը փայ է ուզում, ու քանի որ դա բոլորին չի հասնելու, առաջ են քաշում «ստերիլ հեղափոխության» գաղափար, որը ձևով նախորդ իշխանության դեմ է, բայց բովանդակությամբ ուղղված է գործող իշխանությունների դեմ։ Նորերին մեղադրում են հեղափոխական չլինելու, իմա՝ վայելքներից իրենց փայ չհասցնելու մեջ։
Գալիս է «թավշյա հեղափոխության» նախաձեռնողներին ու հատկապես դրա առաջնորդին հեղափոխությանը դավաճանելու մեջ մեղադրելու «յակոբինյան» փուլը, որը եթե բնում չոչնչացվի, ապա չարորակ ուռուցքի պես մետաստազներ է տալու ամբողջ երկրով մեկ՝ սպառնալով Հայաստանի ու Արցախի գոյությանը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում