Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ի հայտ եկած փաստերից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարության ընթացքի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Որպես իրավաբան՝ ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

Այս դատավարությանն անդրադառնալիս շատ կարեւոր է մի հանգամանք։ Գործի քաղաքական բնույթը, ենթատեքստը ու հիմքերը ակնհայտ են, բայց կա մի շատ կարեւոր «բայց»։ Նույնիսկ իրավական տեսանկյունից գործի բացակայության պայմաններում՝ մենք պետք է պատասխանենք մի հարցի։ Մենք ուզում ենք փակենք Մարտի մեկի էջը, թե ուզում ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն բարձրացնի այս հարցը ու շարունակի քաղաքական դիվիդենտների ստացման էժան գործընթացը։ Ուզում ենք հարցերի վերջնական պատասխան, թե ուզում ենք տվյալ պահին քաղաքական իշխանության քիմքին հարիր գործընթաց կամ հանրության ցանկություններին բավարարող որոշում։ Հնարավոր է չէ՞, որ հիմա կայացված որոշումը որոշակի ժամանակահատվածում կրկին չբավարարի հանրության պահանջներին, արդյոք կրկին սկսվելո՞ւ է մեղավորներ փնտրելու նոր փակ շրջապտույտ։ Այս հարցը վերջնականապես կարող է լուծվել, եթե գործում լինի բացառապես իրավական տարր, ոչ թե քաղաքականը։ Հիմա, ցավոք, այն ինչ տեսնում եք, միայն քաղաքական է, իսկ եղած իրավական հատվածն էլ այն կերպ է իրականացվում, որ նվազագույնը զարմանք է առաջացնում, սկսում ես մտածել, որ երկրում իրավաբանությունը հոգեվարքի մեջ է։

Այսօր հետեւե՞լ եք դատավարությանը

Այո։ Դեռ նոր է սկսվել դատաքննությունը, սակայն մեկ մյուսին հետեւում են նախնական քննության մարմինների գործի ելքի համար ճակատագրական սխալները։ Այսօր Հայկ Ալումյանը հայտարարություն է արել, որ բացի Արշակի Կարապետյանից, ով ի դեպ վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, որն ի դեպ ինքնին առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչի՞ վրա վստահ չեք։ Բա եթե գործն այդքան հիմնավոր է, կալանքը եւս, ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։ Ինչպե՞ս կարող է խոսք գնալ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության մասին, եթե դատարան է ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը։ Հարց է առաջանում՝ ինչի՞ց են «վախենում» ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը, որ փաստաթղթերի միայն մի մասն է ներկայացվում դատարան, կամ էլ լավ չի հսկում, որ ներկայացնեն։ Գուցե նրանից, որ ցուցմունքների մեծ մասը չի բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունից, թե՞ նրանից, որ վարչապետին ներկայացրել են մի բան, սակայն իրականում առկա է մեկ այլ իրավիճակ։ Եկել է ժամանակը, որ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը իրենց իրավական սխալների պատճառով, պետք է բացատրություն տան հենց Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են ձախողում գործը։ Ի դեպ, անկախ նրանից՝ թե ես կամ այլ իրավաբաններ ինչ կարծիք ունեն, օրինակ՝ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի մասնագիտական ունակությունների առկայության կամ բացակայության մասին, սա պետութւյուն է, իրենք էլ՝ պատասխանատու պաշտոնյաներ։ Ի դեպ, ազնվագույններին մի հարց էլ կա. գաղտնալսումների մասով հարուցած քրեական գործից ի՞նչ կա, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը ի՞նչ են ասել, հարցաքննե՞լ եք։

Ի դեպ, լավ կլիներ մինչեւ «դարի դատավարության» հրավերի հրապակային ծանուցում անելը, գլխավոր դատախազը պատասխաներ տարիներ առաջ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին.

Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ (ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ)։

Սրա վերաբերյալ գնահատականը մեկն է՝ անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ։ Ես չեմ ցանկանում քննարկել այդ պատանիների հասունությունը, սակայն չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։

Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարանին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք այն կստանա։

Հատկանշական է, որ հենց Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյան են ներկայացրել երաշխավորություն։ Այս երաշխավորությունը եւս մեկ անգամ հավաստիացում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափելու քննությունց եւ կալանքի տակ չգտնվելով էլ՝ լրիվ մասնակցելու է դատավարությանը։ Ու հույս ունեմ, որ դատարանը, հաշվի առնելով նախագահ Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի զբաղվածությունը, կգտնի ավելի ճկուն եղանակ այդ մարդկանց երաշխավորությունը դատարանում հնչեցնելու համար, օրինակ՝ տեսակապով, որպեսզի երաշխավորության քննությունը կախված չի լինի նրանց Դատարան ներկայանալ կամ չներկայանալու հանգամանքից։ Ի դեպ, կալանքի տակ գտվելու հիմնավորումների մասով մեղադրանքի կողմը էլի տապալեց իր գործը՝ բացի քրեական դատավարության օրենսգրքի լեգալ բնորոշումներից ոչ մի փաստական տվյալ ու ապացույց չեղավ։

Ձեր գնահատականը ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ ծառայողական քննությամբ հնարավո՞ր կլինի բացահայտել եղելությունը։

Կապրենք, կտեսնենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չի հայտարարել այս մասին ու հենց այս փուլում։ Ում եւ ինչում է ուզում մեղադրել կամ ինչ է ուզում մաքրել ու ում վրայիցմ կիմանանք շուտով։