«Մեղադրանքի մեջ Մարտի 1-ին Զինված ուժերի օգտագործման որևէ փաստ չկա». Հայկ Ալումյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Դատախազների միջնորդությունը դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ դռնփակ նիստում քննարկելուց հետո նիստը շարունակվեց դռնբաց։
Պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը, ով, ըստ մամուլի հրապարակումների, միակ մարդն է, որ ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի խորհրդակցության մեկ տասնյակից ավելի հարցաքննված մասնակիցների մեջ։
Դատախազները կրկին առարկեցին հրապարակվող ցուցմունքների դեմ, ինչի վերաբերյալ դատավորը պաշտպանին խնդրեց ժամանակի առումով հնարավորինս սեղմ մեջբերումներ անել։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այսպիսի իրավիճակ չէին ունենա, եթե ժամանակին տրամադրվեին այդ ցուցմունքները, և իրենք լրացնում են քննչական մարմինների կողմից թույլ տրված բացը։
Ըստ Ալումյանի՝ այս ամենը ժամանակին քողարկվել է նախաքննական գաղտնիքի տակ, այժմ էլ դատախազներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրանց ներկայացմանը դատական նիստերի դահլիճում։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանն իր հարցաքննության մեջ շարունակ նշում է, որ բավականին ժամանակ է անցել, ու ինքը հստակ չի հիշում, տվել է թեական պատասխաններ։
Հղումներ տրվեցին նաև այլ անձանց ցուցմունքների, այդ թվում՝ Արշալույս Փայտյանի, Սեյրան Օհանյանի և այլոց։ Խորհրդակցության մասնակից 12 անձինք իրենց ցուցմունքներում կամ ասում են, որ չեն հիշում, որ արտակարգ դրության մասին խոսակցություն եղած լինի, կամ էլ վերապահումներ ունեն ժամի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Զինված ուժերին, ապա պետք է նկատի ունենալ ու հստակ հասկանալ, որ մինչև մարտի 1-ը զորքի օգտագործում Երևանում չի եղել, եղել է տեղաշարժ, բայց դա չի նշանակում՝ օգտագործում։ Բացի դրանից, անգամ մեղադրանքի մեջ Զինված ուժերի օգտագործման որևէ փաստ չկա։


















































Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
Քոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց