Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ
Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ուղիղ մեկ տարի է լրանում այն օրվանից երբ Մոսկվայում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ «Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը։
Մասնավորապես այս թեմային են նվիրված եղել ղարաբաղյան կարգավորման շուրջ գագաթնաժողովները, որոնք կայացել են 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է բոլոր մակարդակների վրա։
Մենք հույս ունենք, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ ու կվերականգնեն երկխոսությունը, որը ուղղված է կայուն կարգավորման ապահովմանը»,- հայտնել է Զախարովան։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը