«Մենք լցոնումներ չենք արձանագրել, կրկնաքվեարկություն չենք արձանագրել» (տեսանյութ)
Նոր Ազգային Ժողովն իր աշխատանքները դեռ չի սկսել, բայց Էդմոն Մարուքյանն ու «Ելք» դաշինքն արդեն իսկ սկսել Սերժ Սարգսյանի կուսակցության վերարտադրության լեգիտիմացման աշխատանքը։ Ասում ա, թե «մենք լցոնումներ չենք արձանագրել, կրկնաքվեարկություն չենք արձանագրել»։ Դե բա խոստացված մանդատները աչքներդ կուրացրել էին, ո՞րտեղից արձանագրեիք։ Կուսակցական տոմսով և առանց տոմս հանրապետականներն էլ ընտրախախտում չեն արձանագրել։ Ասեմ ավելին, նույնիսկ երբ դիտորդներն ու լրագրողները էտ ընտրախախտի ձեռքից բռնած բերում կոխում էին հանձնաժողովի նախագահի աչքը, մեկ ա՝ չէին արձանագրում։
Սա էր, փաստորեն Էդմոն Մարությանի, Նիկոլ Փաշինյանի ու Արամ Զավենիչի «պայքարի» գլխավոր նպատակը՝ մի քանի մանդատ, որ խորհրդարանում ղժղժան, ընդդիմություն խաղան ու մի երկու կոպեկ փող շորթեն Սերժ Սարգսյանին։ Դե ինքն էլ դրանց որպես թանգարանային նմուշ ցույց տա եվրոպացիներին, թե բա տեսեք ինչ «համարձակ» «հանդուգն» ու «սկզբունքային» ընդդիմություն ունեմ։
«Ելքի» այս պահվածքը որքան էլ նոխկալի լինի, միանգամայն կանխատեսելի էր։ Մարուքյանն ու Փաշինյանը, երբ դեռ մրցակից էին ու պայքարում էին՝ Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմություն դառնալու համար, միմյանց դիմակները պատռելու համար ինչ ասես չէին անում և հանրությանը ներկայացրել էին փաստեր, որ թե մեկը, թե մյուսը հովանավորվում են Սերժ Սարգսյանի կողմից։
Այդքանից հետո նրանք միավորվեցին ու որոշեցին միավորել իրենց ջանքերը՝ հանուն Սերժ Սարգսայնի ապահովության և առաջընթացի։ Գիտեք, ես էն մարդկանցից չեմ, որ ուրախանամ, թե բա տեսեք ում եք ձայն տվել, որ սրանք ՀՀԿ-ից էլ վատն են։ Էտ մի քանի մանդատը, որ նրանք ստացան, միևնույն է ոչինչ չէր փոխելու, բայց փաստը մնում է փաստ, որ այս Ազգային Ժողովում եթե ընդդիմություն էլ կա, ապա դա հաստատ «Ելքը» չի։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)