Փաշինյանը մի օր հեծանիվ է վարում, որ նիհարի, հաջորդ օրը կրկին լավ ուտում է (Տեսանյութ)
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում նաև Expo ցուցահանդես էր բացված, որտեղ հայկական արտադրանք էր ներկայացված:
Վարչապետը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արտադրանքին:
Փաշինյանը նեղվածք պայմաններում համտեսեց մարզի բերք ու բարիքից. ներկաները հետեւում էին, թե վարչապետը ինչպես է ախորժակով ըմբոշխնում ուտելիքը։
«Գնամ գորգը կտրեմ՝ գամ»,– ասաց Փաշինյանը: Նա նաեւ հաջողություն մաղթեց Արմաթ լաբորատորիայում ռոբոտ ստեղծողներին. ռոբոտը լաբիրինթոսում ելք է ման գալիս. ստեղծել են երեխաները։
«Արմաթ ծրագիրը արդյունավետ է, ինժեներական միտքը զարգանո՞ւմ է»,– հարցերց նա, եւ ստացավ պատասխան. «Այո, իրենց ձեռքով մոդելավորում են»։
Էքսպոն հարուստ էր հատկապես Գեղարքունիքի բերք ու բարիքով. Վարչապետը գնահատեց բարիքները՝ բրդուճով եւ մեկ գավաթով շրջում էր տաղավարներում, հետո երկար ձեռքերն էր սրբում եւ շրթունքները։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր գավաթը մոռացել էր տաղավարներից մեկում, որն արագ վերադարձրին։
Երբ հասավ փախլավաների տաղավարին, Փաշինյանն աշխուժացավ. «Ըհը, հասանք Քյավառի փախլավային, դե մի հատ փախլավա տվեք»:
Մեկ այլ տաղավարի մոտ վարչապետն ասաց. «Մի հատ համտեսեմ, որ չնեղանաք, որի՞ց համտեսեմ»,– ասաց Փաշինյանը եւ մեղր փորձեց:
Նշենք, որ վարչապետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, պաշտոնատար այլ անձինք, սակայն միայն Նիկոլ Փաշինյանն էր համտեսում, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ձանձրույթից հորանջում էր։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքի էր գնացել եւ վերադարձել հեծանիվով, նշելով, որ քաշի խնդիր ունի։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց