Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել Լիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործում Կրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասին ԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքով Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը
Կարծիք

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան

 

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել դիմել իր ավագանուն քաղաքապետի, նրա տեղակալների և այլ աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու առաջարկությամբ: Հավանաբար, քաղաքապետն առաջնորդվում է այն թեզով, որ այդ նպատակի համար օգտագործման ենթակա միջոցները Երևանի բյուջեի միջոցներն են, իսկ Երևանի բյուջեն տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավասությունը վերապահված է քաղաքի իշխանություններին և վերջիններս էլ փորձում են օգտվել օրենքով իրենց վերապահված այդ իրավասությունից: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա պարոն քաղաքապետը պետք է նաև գիտակցի, որ օրենքը պահանջում է, որ տեղական իշխանություններն այդ իրավասությունն իրացնեն բացառապես սեփական քաղաքական պատասխանատվությամբ, այսինքն իշխանություններն ուղղակիորեն ստանձնում են այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Ավելին, օրենքը հրամայաբար պահանջում է, որպեսզի տեղական իշխանության որոշումները բխեն համայնքի ազգաբնակչության շահերից և նպաստեն համայնքում առկա խնդիրների լուծմանը: Օրենքի իմպերատիվ այս պահանջների պարագայում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբախշ մեկնաբանել Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ և աննախադեպ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը:

Տեղյա՞կ է արդյոք, պարոն քաղասքապետը, որ իր քաղաքում դեռևս քիչ չեն վթարային շենքերում ծվարած և ցանկացած հորդ անձրևից երեխաների գլխին խարխլված պատերը քանդվելու վտանգի մեջ ապրող ընտանիքները: Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, որ Սարի թաղի հարյուրավոր ընտանիքներ ապրում են սողանքների ամենօրյա սպառնալիքի տակ և հորդառատ անձրևներից տարեց տարի խարխլվող ու քանդման վտանգի մեջ գտնվող պատերից ներս՝ կոմունալ- կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Նման օրինակները ցավոք շատ են: Մի՞թե ողջամտությունը, իշխանության պատասխանատվության գիտակցումը և, վերջապես, բարոյականության տարրական ընկալումները չեն պահանջում, որ եթե բյուջեում առկա են միջոցներ, ապա վարձատրության տեսքով այդ միջոցները սեփական գրպանները դնելու փոխարեն պետք է ուղղել ֆոնդային բյուջե և լուծել մեր բնակիչների ամենահրատապ խնդիրները:

Զավեշտալին այն է, որ քաղաքապետն իր քայլով բացահայտեց այս տարեսկզբից տեղական տուրքերի դրույքաչափերի աննախադեպ բարձրացման գլխավոր նպատակը: Պարզվում է տեղական տուրքերի դրույքաչեփերը բարձրացվեցին ոչ թե հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներին այդ միջոցները ուղղելու, այլ սեփական վարձատրությունը շեշտակի ավելացնելու նպատակով: Այս մոտեցումը, ըստ էության, մի քանի ամիս աշխատելու պարագայում իրենց պարգևավճարներ նշանակելու արատավոր պրակտիկայի տարամաբանական շարունակությունն է: Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան, ընդ որում, քաղաքական անպատասխանատվությամբ և ցինիզմով ուղեկցվող հանրային միջոցների համակարգված թալան: Ի դեպ բոլորովին կապ չունի քաղաքապետը վերը նշված առաջարկը կներկայացնի Երևանի ավագանու դատին թե ոչ, կապ չունի նաև թե ներկայացնելու դեպքում ինչպիսի որոշում կկայացնի Երևանի ավագանին:

Անկախ այդ ամենից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր այդ քայլով իրեն զրկել է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից: Կարծում եմ եզրակացությունները պետք է թողնել նրան և իշխող կուսակցությանը»: