Վտանգը քողարկված է, ինչն ավելի վտանգավոր է
Երբ վարչապետ Փաշինյանը փիլիսոփայական հարցադրում էր կատարում` «տրանսգենդերը մա՞րդ չի», որոշներին թվում էր` սահուն շրջանցում է «անցանկալի պատահարը»: Այն դեպքում, երբ տեղի էր ունենում միանգամայն հակառակը. վարչապետն, անուղղակի կերպով, կանաչ լույս էր վառում այլասերվածության բաց և անկաշկանդ տարածման ճանապարհին: Այսօր նրանք ունեն լկտիություն ոչ միայն այլասերվածության ազատ քարոզչությամբ զբաղվելու, այլև սանձարձակություն` իրավական պատասխանատվության պահանջելու առողջացնող հակազդեցության օջախների նկատմամբ: Երբ պետության կրթա-մշակութային ու երիտասարդական ոլորտը համակարգող գերատեսչական ղեկավարը «գեղցի» է համարում այլասերված երևույթներն իրենց անունով կոչողներին, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դատապարտում է այլասերվածությանը հակազդելու դրսևորումները, ասել, որ «ժողընտիր» վարչապետն այս ամենից անտեղյակ է, կլինի ստոր ինքնախաբեություն:
Ի՞նչ ունենք այսօր` որպես հետևանք. մարդու իրավունքների և ազատությունների քողի տակ այլասերվածության օջախների աննախադեպ ոգեկոչվածություն: Բանը հասել է նրան, որ այդ օջախներից` «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հրապարակային կոչ են անում.
● ՀՀ իրավապահ մարմիններին՝ պատշաճ քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցած խուլիգանական արարքներին և հասարակական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը, իրականացնել գործի արդյունավետ և օբյեկտիվ քննություն և պատժել բոլոր պատասխանատու անձանց,
● ՀՀ կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել կանխարգելելու և պատժելու իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների նկատմամբ հարձակումները և ատելության խոսքը և ապահովելու իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեությունը:
Մեր ինքնության հենասյունները վտանգված են առավել քան երբևէ: Վտանգը քողարկված է, ինչն ավելի վտանգավոր է:Լայն թափ է հավաքել անդեմ ու միասեռ գոյացության կերտման գործընթացը, ինչը որևէ աղերս չունի իրավունքների և ազատությունների հետ: Այն հայի ինքնաոչնչացման աննկատ ճանապարհն է...
Վարչապե՛տ, ընդունիր սա ի գիտություն...
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում