Ֆրանսիան, Պետերբուրգում պայթյունից հետո, ուժեղացրել է անվտանգության միջոցները Փարիզում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Փարիզի հասարակական տրանսպորտում՝ Սանկտ–Պետերբուրգի մետրոյում պայթյունից հետո։
«Սանկտ–Պետերբուրգի մետրոպոլիտենի դեպքերից հետո եւ որպես անվտանգության միջոցառում՝ ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեքլը որոշում է կայացրել անվտանգության աշխատակիցներին ուղղել Փարիզի տարածաշրջանի հասարակական տրանսպորտի հսկողության իրականացմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրի ՆԳՆ–ն ընդգծել է, որ հաշվի են առնում Ֆրանսիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը, իսկ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ֆրանսիական բնակչությանը պաշտպանելու համար։
Ապրիլի երեքին, Սանկտ–Պետերբուրգի մետրոյում, գնացքի վագոնում պայթյուն է տեղի ունեցել։ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի տվյալներով՝ զոհվել է 10 հոգի, տուժածների թիվը 47 է։ Մետրոպոլիտենը ամբողջովին փակ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)