Վահե Հովհաննիսյան. Հանրային քննարկումների պարզունակությունը դառնում է լուրջ խնդիր
- ՌԴ վարչապետի ռեպլիկը դարձել է բուռն քննարկման թեմա եւ, ըստ էության, հասարակությանը դարձյալ բաժանվել է երկու մասի՝ նրանց, ովքեր համարում են, որ դա վիրավորական էր մեզ համար, եւ «դրվագը» վերագրում են մեր իշխանությունների թուլությանը, եւ նրանց, ովքեր պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ հարձակվում են Մեդվեդեւի վրա։ Որտե՞ղ է իրականությունը։
- Ըստ իս, որեւէ վիրավորանքի կամ առավել եւս ծաղրանքի դրվագ չկա։ Պարզ, մարդկային հումոր է, որը շատ ընդունված է անգամ նման պաշտոնական ֆորմատներում՝ մթնոլորտը լիցքաթափելու համար, եւ դրանից սարքել հանրային օրակարգ, ուղղակի անլուրջ է։ Ինձ այլ բան է մտահոգում՝ մեր հանրության, հանրային քննարկումների պարզունակությունը եւ մանիպուլյացիաների տրվելու պատրաստակամությունը։ Սրա մասին է պետք մտածել եւ մտահոգվել։ Որեւէ մեկին չհետաքրքրեց՝ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրում ԵՏՄ վարչապետները, ի՞նչ հեռանկարներ դրանք ունեն մեզ համար։ Սա՛ պետք է լիներ քննարկման թեման։ Ընդհանրապես, Հայաստանում սուր պրոբլեմ է դառնում պրմիտիվիզմը՝ ամեն ինչ պարզունակ կերպով տեսնելն ու գնահատելը։ Պրոբլեմ, քանի որ սա ոչ միայն միջին վիճակագրական տենդենց է, այլ նաեւ հանրային գործունեության հայտ ներկայացրած շատ ու շատ գործիչների որակն է։
Բայց ես Ձեր հարցի մի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Հասարակությունը չի բաժանվել երկու մասի։ Մեր հասարակության մեջ, փորձագիտական շրջանակներում, կա հրապարակային գործիչների մի շերտ, որը շատ լավ է պատկերացնում այն ռիսկերը, որն իր մեջ պարունակում է պարզունակության տրենդը։ Այդ շերտը շատ լավ գիտակցում է, որ վտանգավոր է, երբ պետությունն ունի այսքան բարդ խնդիրներ, իսկ հասարակության եւ վերնախավերի պատկերացումներն այդքան պարզունակ են։ Պետք է լուրջ գործով զբաղվել։
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց