Լե Պենը կրկին առաջ է անցել եւ գլխավորում է թեկնածուների վարկանիշային աղյուսակը
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կրկին գրավել է առաջին տեղը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում` թեկնածուների հանրաճանաչության առաջին փուլի վարկանիշային ցուցակում։Այս մասին վկայում են Opinion Way սոցիոլոգիական ծառայության հարցման տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ Լե Պենի եւ նրա հիմնական մրցակից՝ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի միջեւ տարբերությունը ներկա պահին մեկ տոկոս է։
Մարտի 31-ին անցկացված հարցմանը նրանց դիրքերը հավասար են եղել, նրանք կստանային ընտրողների ձայների 24%–ը։ Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի համար առաջին փուլում ձայն կտար այնքան ընտրող, որքան մարտի վերջին՝ 19%:
Երկրորդ փուլում, ինչպես վկայում են հարցումները, Լե Պենը առաջվա պես զիջում է Մակրոնին՝ նրանց միջեւ տարբերությունը անփոփոխ մնում է 26%:
Opinion Way-ի ընթացիկ տվյալների համաձայն՝ Մակրոնը երկրորդ փուլում կստանա ձայների 63%-ը, Լե Պենը՝ 37%:
Այն դեպքում, եթե երկրորդ փուլ դուրս գա Ֆիյոնը, նրա համար պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 58%-ը, Լե Պենի համար՝ 42%-ը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)