Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ

Մեր վերլւոծությունն ու տարբեր փորձագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ–ի որոշումը վերաբերում է միայն սեփականության հետ կապված, գույքային վնասներ կրած անձանց հայցերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Հարյուրավոր նման հայցեր գնացել են Արցախից, նաեւ Ադրբեջանից են գնացել այդպիսի հայցեր ՀՀ–ի դեմ։ Այս երկու նախադեպով ՄԻԵԴ–ը կարծես որոշակի շեմ է դնում, որ այս շեմից ներքեւ չի իջնելու նմանատիպ հայցերով եւ նաեւ չափորոշիչներն է հստակեցնում, ինչը հիմք է տալիս մեզ կարծելու, որ նմանատիպ հայցերը մերժվելու են, միգուցե մի մասը կախված ապացույցներից, հանգամանքերից կարող են բավարարվել, բայց պետք է արձանագրել, որ սրանք չեն վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին եւ ընդհանրապես այն հանցագործություններին, որոնք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին»։


Արցախի ՄԻՊ–ը կարեւոր համարեց այս երկու որոշումը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների դեպքերի վրա չտարածելը. «Տեղյակ եք, որ 2016 թվականին տարբեր փուլերով այն ժամանակ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը բավականին համընդգրկուն զեկույց է հրապարակել՝ փաստերով ներկայացնելով, թե ինչ խախտումներ են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերը՝ հիմնականում անդրադառնալով այդ իրավունքներին։ Այդտեղ էլ նշված է, որ դրանք կրել են համակարգված, կազմակերպված բնույթ, քանի որ ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված 31 դեպքից 27-ի պարագայում արձանագրվել են տարբեր տիպի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, այդ թվում՝ գլխատման, դիակապտությունների, խոշտանգումների դեպքեր։ 23 դրվագով ՄԻԵԴ–ը 2017 թվականին ընդունել է արագացված քննարկման, հիմա կոմունիկացման փուլում է, այս վերջին որոշումները կարեւոր է, որ չտարածխենք այդ 23 հայցերի վրա, դրանք համոզված եմ, կբավարարվեն»։

Հիշեցնենք, որ օրերս «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ՄԻԵԴ-ը բողոքները ճանաչել է անընդունելի:

Ազգությամբ ադրբեջանցի Նուշիրավան Ամրահովը բողոք է ներկայացրել 2016 թվականի իրադարձությունների հետեւանքով կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Գանգատում նշվում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախատում, սակայն ՄԻԵԴ-ը դիմումատուի բողոքը համարել է անհիմն եւ անընդունելի է ճանաչել այն:

Ինչ վերաբերում է «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» գործին, ապա բողոքը ներկայացրել է Մարտակերտի բնակիչ, ազգությամբ հայ Սվետլանա Խուդունցը: Դիմումատուն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Թալիշ գյուղից պայթյունի ձայներ են լսել, նույն օրն առավոտյան ադրբեջանական զորքերը գնդակոծել են Մարտակերտը, ինչի հետեւանքով տարհանվել են, ապրիլի չորսին վերադարձել են, իսկ նոր կրակոցներից հետո կրկին տարհանվել են եւ շատերը այլեւս չեն վերադարձել՝ նոր հարձակումների հավանականությունից ելնելով: