Արթուր Դավթյանը մեկ տարի առաջ ցանկանում էր կալանավորել Փաշինյանին, իսկ հիմա ազատությունից զրկում է Քոչարյանին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ մեկ տարի առաջ ցանկանում էր ձերբակալել եւ պատգամավորական անձեռնխելիությունից զրկել Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր արդեն աշխատում է նրա ղեկավարությամբ եւ ցանկանում ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին եւ այլոց:
Մարդը, որը հենց ինքն է խոստովանում, որ Ազգային ժողով միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն դրան հետեւել են հայտնի իրադարձությունները, որի պատճառով էլ մտադրությունը չի իրականացել, այսօր հանգիստ աշխատում է իր նույն պաշտոնում:
Դժվար է հասկանալ, թե ինչու է նա շարունակում պաշտոնավարել, դժվար է հասկանալ, թե ինչու Փաշինյանը չի փորձում դատախազությունը վստահել այլ մարդու: Ավելի դժվար է հասկանալ հեղափոխականներին, որոնք այդպես էլ չպահանջեցին այն մարդու հրաժարականը, որը ցանկանում էր անձեռնմխելիությունից զրկել իրենց առաջնորդին: Էլ ավելի դժվար է հասկանալ հենց Արթուր Դավթյանին, որն այդպես էլ հրաժարական տալու ցանկություն չունեցավ:
Նա առաջին պաշտոնյաներից մեկը պետք է լիներ, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է հրաժարական ներկայացներ, ներողություն խնդրեր եւ հեռանար, իսկ նա աշխատում է եւ շարունակում է աշխատել, հիմա էլ փորձում է ազատությունից զրկել այլ մարդկանց, նույն կասկածելի հիմնավորումներով:
Այս մասին պատմեք ցանկացած նորմալ եւ կիսանորմալ երկրի քաղաքացիներին եւ նրանք կզարմանան եւ չեն հասկանա, թե ինչու Արթուր Դավթյանը մինչ օրս պաշտոնանկ չի արվել եւ առավել շատ կզարմանան, թե ինչու նա հրաժարական չի տվել:
Անկեղծ լինենք, ՀՀ քաղաքացին Արթուր Դավթյանին տեսնելով գլխավոր դատախազի պաշտոնում հստակ մեսիջ է ստանում, որ դատաիրավական համակարգում ոչինչ էլ չի փոխվել, պարզապես հիմա այլ մարդկանց են զրկում ազատությունից, իսկ առաջ՝ այլոց: Սա է մեր տխուր իրականությունը, սա է մեր երկրի իրական դեմքը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են