Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50,52 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 53,38 դոլարի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































