«Եթե ասել է, ուրեմն պետք է բացահայտումներ անի». Պապյանը՝ Փաշինյանի ասած օտարերկրյա գործակալների մասին
«Եթե հայտարարություններ են արվում, ուրեմն բացահայտումներ պետք է տեղի ունենան, որովհետև նման հայտարարությունների դեպքում ստվերն ընկնում է բոլորի վրա: Պետք է հստակեցվի, որպեսզի մարդիկ իմանան՝ ում է վերաբերում, ում՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով փետրվարի 28-ին Սպահանում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր ելույթում ասել էր.
«Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հասունացել ենք՝ ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Իսկ ինչ վերաբերում է «Независимая газета»-ին տված հարցազրույցին, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ես եմ քննադատում», Արա Պապյանը հակադարձեց.
«Հա, եղի՛ր, այդտեղ ի՞նչ կա գլուխ գովելու»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի